Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 22-ամյա Տրդատ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 3: Տրդատ Խաչատրյանն այս պահին հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում: Այս մասին լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից:

Կոմիտեից տրամադրած տեղեկության համաձայն՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական, կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:

Այս արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև 5 տարի ազատազրկումն է:

Լուսանկարը` tert.am