Ռուսական կողմի հետ համագործակցային եւ գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել, չի փոխվում արդեն տասնյակ տարիներ: Այս մասին ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:  

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 3: Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանել է հարցին, թե ռուսական կողմից ճնշում նկատվե՞լ է հայկական կողմի նկատմամբ և թե կարող է դադարեցվել կամ սառեցվել 100 միլիոն դոլար վարկային համաձայնագիրը:

«Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որեւէ ձեւով։ Չկա այդպիսի բան։ Կա համագործակցային եւ գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել, չի փոխվում արդեն տասնյակ տարիներ»;-պատասխանել է պաշտպանության նախարարը:

news.am