Պաշտպանության նախարարի 2008 թվականի փետրվարի 23-ի ստորագրած հայտնի և բազմիցս քննարկված 0038 հրամանը միայն այս տարվա հուլիսին է ներառվել «Մարտի 1»-ի քրեական գործում: Այս մասին քիչ առաջ Հանրային հեռուստատեսության եթերում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 3: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքով,պատահական չէ, որ այն չի ներառվել գործում, քանի որ վկայում է զինված ուժերը ներագրավվածության մասին մարտի մեկի և դրան նախորդող օրերի դեպքերին:

Մինչև հրամանի գաղտնազերծումը առհասարակ հերքվում էր, թե զինված ուժերը որևէ մասնակցություն են ունեցել այդ դեպքերին:

Սասուն Խաչատրյանը ընթերցեց որոշակի հատվածներ 0038 հրամանից, որում հրաման է տրվում`

բարձրաստիճան սպաներին ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ՝  100-ական հոգի, յուրաքանչյուր դասակում 30-ական հոգի, և նրանց զինել հրաձգային զենքերով: Եվ հրամայվել է նաև այս ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն զինծառայողներով: 

Իրավաբան.net