Նորից ուզում եմ անրադառնալ Սանիթեք ընկերությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Միքայել Սուրենյանցը:

АrmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 5: Մի քանի օր առաջ, երբ որ ակցիա էր կազմակերպվել Սանիթեքի վատ աշխատանքի համար, այդ ընկերության գործադիր տնօրենը և տնօրենը խոստովանեցին,  որ ունեն խնդիրներ, որի արդյունքում չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները, որ կփորձեն կարճ ժամանակի ընթացքում լուծել դրանք։ Բայց հավատացեք, որ դա ուղղակի փափուկ բարձ են դնում բնակիչներիս գլխի տակ։ Ասածս հիմնավորեմ…

Ինչու պիտի այս ընկերությունը օր առաջ լուծի իր վրա դրված խնդիրները, եթե ինքը դրանից չի տուժում։ Մինչ օրս այս ընկերությունը նման պահվածքի համար որևէ տույժ ու տուգանք չի ստացել, բայց յուրաքանչյուր նորմալ երկրում կստանար։ Կա լուրջ ուսումնասիրությունների կարիք, նաև սրանով կարող են զբաղվել հետաքննող լրագրողները։

Քաղաքացին կատարում է իր պարտավորությունները և անգամ չկատարած ծառայությունների համար վճարում։ Ու՞ր են գնում այդ գումարները։ Գումարները գնում են Երևանի քաղաքապետարան և քաղաքապետարանը ինքը վճարում է Սանիտեկին ծառայությունը մատուցելու համար։

Կարո՞ղ է չվճարել, իհարկե այո, օրենքի բոլոր հիմնավորումներով։

Կարգը այսպիսին է, վարչական շրջանների ղեկավարները ամեն ամսվա վերջում ստորագրում են կատարողականը, եթե կատարվել է այդ աշխատանքը և ուղղարկում քաղաքապետարան, ու այդ կատարողականների հիման վրա կենտրոնական մարմնից կողմիղ( քաղաքապետարանի) հաստատվում և գումարը փոխանցվում է տվյալ ընկերությանը։

Եթե մեզ համար դա ծառայություն է այդ ընկերության համար բիզնես, իսկ բիզնեսը եթե շահ չունենա, մեկ երկու ամիս սկսի ոչ թե գերշահույթ ստանալ, այլ բացասական բալանս ունենալ, հաստատ արտերկրում ապրող սեփականատերերը կսկսեն հետևություններ անել և տեղում բարեփոխումներ կանեն, որպեսզի և շահույթ հետապնդեն և հանկարծ օրենքի ուժով չզրկվեն իրենց բիզնեսից….

Բայց շատ հետաքրքիր է, որ չի արվում այս ամենը և կոմպանիան ոչինչ չանելով ստանում է նույն և կարելի է ասել ավելի շատ եկամուտներ, որովհետև ոչինչ չանելով ստանում են նույն գումարները։

Մեր ավագանիների առաջարկում եմ գնալ այս հետքերով։ Կխնդրեի ուսումնասիրել և հասարակությանը տեղեկացնել` արդյոք այս ամիսների, կամ տարիների ընթացքում Սանիթեքը նման պատիժների ենթարկվել է, և եթե ոչ` ում մեծ սրտի արդյունքում է բնակիչների գումարները գնում այս կոմպանիա և ինչու, գրում է Միքայել Սուրենյանցը: