Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: Այս մասին Facebook-ի իր էջում է գրել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 5: «Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ) այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում:

Խնդրում եմ, խուսափեք այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեք հերթի մեջ»,-գրել է փոխնախարարը։