Հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքից հետո ամփոփվել են արդյունքները։ Մեր թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել եզրափակիչ։ Տեղեկացնում է ՊՆ ֆեյսբուքյան էջը: 


ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 5: Հայ տանկիստների մասնակցությամբ փոխանցումավազքի առաջին ելույթը տեղի կունենա օգոստոսի 8-ին, իսկ մրցակիցները կլինեն Ռուսաստանը, Վենեսուելան և Մոնղոլիան։

Երեկ մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը։ Մեր տանկիստները մրցել են Վիետնամի, Ղրզստանի և Միանմայի թիմերի հետ։ Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը։ Անհատական մրցավազքի արդյուքները պարզ են դարձել այսօր՝ վերջին մրցավազքից հետո: Հայ տանկիստների թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել եզրափակիչ։