ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը տեսանյութում ներկայացնում է իրավիճակը Լարսի սահմանային անցակետում:

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 6: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ նախարար Աշոտ Հակոբյանը մեկնել է Վերին Լարս՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:

Հիշեցնենք, որ նախօրեին Արմեն Փամբուխչյանը Facebook-ի իր էջում է գրել էր, որ Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական:

«Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ) այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում:Խնդրում եմ, խուսափեք այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեք հերթի մեջ»,-գրել էր փոխնախարարը։

t.me/arm_gov