ՀՀ և ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել են նաև Արցախի խորհրդարանի պատգամավորներ:

ArmeniaOn, ՕԳՈՍՏՈՍԻ 7: Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»։

«Հետք»-ի հարցին ի պատասխան, Անուշ Ղավալյանն ասել է, որ ստորագրավաքին միացած պատգամավորների թիվը 15-ն է: Թե որ խմբակցություններն են ներկայացնում այդ պատգամավորները, մամուլի քարտուղարը չի հստակեցրել:

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից 46-ը միացել են երկրորդ նախագահ Ոոբերտ Քոչարյանի՝ խափանման միջոցը փոխելու հարցով ստորագրահավաքին: