Հալեպի կրթական հաստատություններից մեկը անվանել է զոհված հայ զինվոր Գրիգոր Աշնաքելյանի անունով:

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 7: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կարգադրությամբ Հալեպի կրթական հաստատություններից մեկը անվանել է պատերազմի ընթացքում զոհված հայ զինվոր Գրիգոր Աշնաքելյանի անունով:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը եւ առաջին տիկին Ասմա Ասադն այցելել են սիրիական բանակի զոհված հայ զինվոր Գրիգոր Աշնաքելյանի ընտանիքին: Պետության ղեկավարը կարգադրել է  իշխանություններին Հալեպի դպրոցներից մեկն անվանել հայ հերոսի պատվին:

yerkir.am