Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 7: Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման  աշխատանքներն ավատին հասցնելու նպատակով օգոստոսի 7-ին ժամանակավորապես՝ երկու  օրով, կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնել են, որ նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել.

Հանգույցի ստորգետնյա մասում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ՝ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը կդադարեցվի, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ՝ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն:

Հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման  ներկայիս  ժամանակավոր  սխեման:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորին խուսափելու համար թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու փողոցներ-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ճանապարհահատվածում շինարարությունն արագ ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ:

Լուսանկարը՝ panorama.am