Տեսողական խնդրներ ունեցող մի խումբ ցուցարարներ գիշերել են Կույրերի միավորման շենքում՝ պահանջելով միավորման ղեկավարության հրաժարականը:

ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 7: Ցուցարարները որոշել են Կույրերի միավորման ղեկավարության հրաժարականի համար իրենց սահմանված 24 ժամն անցկացնել Միավորման տարածքում։ Շուրջ  երկու տասնյակ տեսողական խնդիր ունեցող քաղաքացի տեղավորվել են միավորման  դահլիճում և գիշերել են այնտեղ։

ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏՐՎԵԼ Է ԸՆԴԱՄԵՆԸ 24 ԺԱՄ

Չնայած այս իրավիճակին, միավորման աշխատակիցները աշխատանքային օրվա ավարտին փակել են աշխատասենյակներն ու հեռացել։ Կույրերի միավորման շենք են եկել նաև ոստիկաններ՝ կարգը պահպանելու համար,  և որևէ միջամտություն չեն ցուցաբերել։

Առավորտյան Կույրերի միավորումում գիշերած տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները ներս չեն թողել աշխատակիցներին: Վերջիններս դիմել են ոստիկանություն: