Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 7: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները անդրադարձել են նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանը, հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայք էջը: