«Ուշագրավ հայացք Քըրքորյանի անամփոփելի կյանքին… Միլիարդատիրոջ հետաքրքիր դիմանկար»՝ այսպես է բնութագրել ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջըրնըլ» հայտնի պարբերականը Ուիլիամ Ռեմփելի «Խաղացողը» ստեղծագործությունը, որն արդեն թարգմանվել եւ հրատարակվել է նաեւ հայերեն տարբերակով: Շնորհանդեսն օգոստոսի 4-ին էր՝ Գյումրիում:

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 7: «Լոս Անջելես Թայմզ»-ի հետաքննող լրագրողի հեղինակած գիրքը պատմում է, թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն էլ նախաձեռնել է ԱՄՆ-ում լույս տեսած եւ արդեն բեսթսելեր դարձած գրքի հայերեն թարգմանությունը, որի շնորհանդեսն օգոստոսի 4-ին էր՝ Գյումրիում:

«Որոշել ենք շրջել Հայաստանի տարբեր քաղաքներում եւ գիրքը ներկայացնել հայ ընթերցողին: Մեր այս նախագիծն էլ անվանել ենք «Քըրքարշավ», որի առաջին կանգառը Գյումրին է: Ինչպես հայտնի է, վերջերս այստեղ տեղադրվեց ամերիկահայ հայտնի գործարար, միլիարդատեր եւ բարերար Քըրք Քըրքորյանի արձանը, այդ իսկ պատճառով էլ մտածեցինք բացօթյա շնորհանդեսը հենց արձանի հարեւանությամբ անցկացնել: Առաջիկայում գիրքը կներկայացվի նաեւ Վանաձորում, Սեւանում, Հրազդանում, Երեւանում եւ Արցախում»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է «Էդիթ Պրինտ»-ի PR մենեջեր Ռոզա Գրիգորյանը:

մանրմամասները՝ bravo.am