Իրավապահներն ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու համար ձերբակալել են ԱԺ նախկին պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին։ 

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 8: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իրավապահները ձերբակալել են Ջոնիկ Աբրահամյանին և տնից մեծ քանակությամբ զենք են հայտնաբերել, սակայն դրանց հիմնական մասն օրինական է եղել։

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱԱԾ-Ն ԽՈՒԶԱՐԿԵԼ Է ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՏՈՒՆԸ

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ նման անուն-ազգանունով մարդու չեն ձերբակալել: Գուցե իրավապահ այլ մարմիններ են այդ գործողությունը իրականացրել, գրում է կայքը,  նշելով, որ ԱԱԾ լրատվական ծառայությունից զանգերին այդպես էլ չեն պատասխանել։

Հիշեցնենք, որ այսօր խուզարկություն է իրականացվել Հովիկ Աբրահամյանի տանը: