ԱԱԾ-ն երեկ գործողություն է կատարել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տանը։

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 8: ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել Հովիկ Աբրահամյանի Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն են իրականացրել։ Այս մասին գրում է hraparak.am-ը:  Թե ի՞նչ հիմքով և ի՞նչ են փնտրել Մխչյանում, «Հրապարակին» հայտնի չէ։ Նշվում է, որ առաջիկա ժամերի ընթացքում ԱԱԾ-ն տեսանյութ կհրապարակի այդ մասին։