Մերձմոսկովյան Ալաբինոյում ընթանում է հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը։

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 8: Մերձմոսկովյան Ալաբինոյում ԱրՄԻ-2018 տանկային բիաթլոնի մրցումների կիսաեզրափակչում հայ տանկիստների մասնակցությամբ տեղի Է ունենում փոխանցումավազքի առաջին ելույթը, մրցակիցներն են՝ Ռուսաստանը, Վենեսուելան և Մոնղոլիան։

Հիշեցնենք, որ հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքում մրցակիցներն էին Վիետնամի, Ղրզստանի և Միանմայի թիմերը։ Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը։ Անհատական մրցավազքի արդյուքում հայ տանկիստների թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել էր 9-րդ հորիզոնականն ու անցել եզրափակիչ։