Իրանի ուժային կառույցները վնասազերծել են երկու ահաբեկչական խմբավորում, որոնք հարձակումներ էին ծրագրել Իրաքի հետ սահմանակից նահանգներում: 

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 8: Ուժայինները կանխել են երկու ահաբեկչություն, որ ծրագրված էր իրագործել մոտ ապագայում՝ Իրաքի հետ սահմանակից Խուզեստան ու Քուրդիստան նահանգներում: Այս մասին, tass.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանական հատուկ ծառայությունների ղեկավար այաթոլլահ Մահմուդ Ալավին:

Ծայրահեղականները հարձակումներ էին ծրագրել նաև երկրի այլ տարածքներում՝ այդ թվում՝ խոշոր քաղաքներում:

Հայտնի է, որ խմբավորումների վնասազերծման գործողության շրջանակում ձերբակալվել է 6 մարդ: Խուզարկության ադյունքում առգրավվել է զենք, նռնակներ, ինքնաշեն ռումբեր, մահապարտների գոտիներ և ահաբեկչական հարձակումների անցկացման համար անհրաժեշտ այլ պարագաներ:

Նշվում է նաև, որ հետախուզական ծառայությունները սահմանապահների հետ երկրում ահաբեկչությունների շարք անցկացնելու նպատակով պայթուցիկ նյութերի խոշոր խմբաքանակի ներկրման փորձ են կանխել:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

tert.am