Կույրերի մավորումում կրքերը սաստկանում են, միավորման ներկայիս  ղեկավարների աշխատանքից դժգոհող ցուցարարները դինում են կտրուկ քայլերի։ Օգոստոսի  9-ին , ժամը  ուղղիղ 8-ին հացադուլ է հայտարարելու Աղավնի Շաքարյանը։

ԱՄԱԼՅԱ ՊԱՊՅԱՆ

ArmeniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 8: Երկու գիշեր Կույրերի միավորման վարչական շենքում գիշերած տեսողական խնդիրներ ունեցող  ցուցարար քաղաքացիները մտադիր չեն հանձնվելու և հայտարարում են անժամկետ քաղաքացիական ըմբոստություն՝ պահանջելով միավորման ամբողջ նախագահության հրաժարականը։

Աղավնի Շաքարյանը Վանաձորից է, 42 տարի աշխատել է Վանաձորի ՀԿՄ ձեռնարկությունում, սակայն  2013թ․-ից անգործ է։ Վանաձորի ձեռնարկությունը արտադրել է լվացքակալներ, ստվարաթղթեր տուփեր, սեղմակավոր բլոկներ։ Արտադրամասը նախքան երկրաշարժը ունեցել է 250-300 աշխատակից, աղետից հետո աշխատակիցների թիվը խիստ կրճատվել է, սակայն լվացկքակալների արտադրությունը շարունակվել է մինչև 2013թ․։

Արտադրամասը ամբողջությամբ թալանված է, գողացվել են բոլոր հաստոցները, չկան աշխատանքային գործիքները, դուրս են բերվել նույնիսկ սեղաններն ու մանրահատակը։

Այսօր ձեռնարկության շենքը վերածվել է ավերակի։ Ես անընդհատ զանգահարում էի միավորման փոխնախագահին, պատմում, թե ինչ է կատարվում: Նա ասում էր, թե ոչնչով չի կարող օգնել, որ դիմեմ միավորման նախագահին։ Նախագահն էլ իր հերթին ասում էր՝ դիմեք փոխնախագահին։ Ես տեսնում էի, թե ինչպես է ամենը թալանվում և բաժին-բաժին արվում նախագահության անդամների միջև,- հուզվում է Աղավնի Շաքարյանը։

Տիկին Աղավնին որոշել է օգոստոսի 9-ին , ուղղիղ ժամը  8-ին հայտարարել եռօրյա հացադուլ։ Մտադիր է հացադուլը անցկացնել Կույրերի միավորման  սոցիալական գծով փոխնախագահ Սարգսյան Մարտինի աշխատասենյակի առջև։

Նա է թալանի հիմնական մասնակիցներից մեկը, հետևապես հացադուլս ուղված է, մասնավորապես Մարտի Սարգսյանի հրաժարականի պահանջին,– ասում է Աղավնի Շաքարյանը։

Աղավնի Շաքարյանը 62 տարեկան է, ունի երկու դուստր և հինգ թոռ։ Հարազատները տեղյակ են, որ տիկին Աղավնին ակտիվ մասնակցում է ցույցերին, սակայն հացադուլ հայտարարելը անակնկալ կլինի նաև նրանց համար։

Չեմ ասել, որ նախապես չանհանգստանան ինձ համար,- ասում է նա։

Աղավնի Շաքարյանը ունի բնածին տեսողական խնդիր, տեսնում է միայն 30 տոկոսով։ Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է՝ տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիները պահանջում են կույրերի միավորման նախագահության հրաժարականը, և որպես բոյկոտ, ցուցարարներից 15-ը գիշերում է միավորման վարչական շենքում։

Այսօր գիշերողների շարքում կլինի նաև վաղվանից հացադուլ հայտարարած Աղավնի Շաքարյանը։