Իրաքի իշխանությունները դադարեցրել են Իրանի ֆինանսական հաստատությունների հետ բանկային փոխանցումները:

AremniaON, ՕԳՈՍՏՈՍԻ 9: Al-Mada Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Իրաքի կենտրոնական բանկ է ուղղել նամակ, որում պարտավորեցրել է իրաքյան բանկերին «դադարեցնել Իրանի Իսլամական Հանրապետության բանկերի հետ բոլոր գործարքները»՝ սպառնալով «սառեցնել նրանց ակտիվները և «սև ցուցակում» ներառել»:

Ինչպես նշել է Իրաքի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Մազհար Մուհամեդը, բացի բանկային սեկտորից, հակաիրանական պատժամիջոցներն անդրադարձել են նաև էներգետիկայի վրա:

«Իրաքի կառավարությունն անցել է Իրանին այլընտրանքային էներգիայի աղբյուրների որոնման՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների ֆոնին»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Իրաքի կառավարությունը մոտ ժամանակներս և Պարսից ծոցի երկրներ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիա և Քուվեյթ է ուղարկելու պատվիրակություններ՝ էլեկտրաէներգիայի պահանջների փոխհատուցման ուղղությամբ ջանքերի շրջանակում:

«Այդ այլընտրանքները պետք է նվազեցնեն հակաիրանական պատժամիջոցներից վնասը Իրաքի տնտեսության համար»,- ասել է պաշտոնյան:

Նա հավելել է նաև, որ «ամերիկյան պատժամիջոցները բացասաբար են անդրադառնալու Թեհրանի և Բաղդադի միջև առևտրային գործարքների ծավալի վրա»:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը: