Արցախի Թալիշ գյուղից 5-ամյա Արփի Աբրահամյանը, որի ընտանիքը վերապրել է 2016-ի սարսափելի ապրիլը, առաջին անգամ ձայներ է լսել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան մեկ ամիս առաջ կոխլեար իմլանտացիա են արել, իսկ այսօր միացրել են  խոսքային պրոցեսորը: Աղջիկը սկզբում անսպասելիությունից արտասվել է, իսկ հետո սովորելով ձայներին, սկսել է ծիծաղել՝ սուրդոմանկավարժի հետ արդեն ծանոթ խաղեր խաղալով:

 

Աղջկա մայրը՝ Գայանե Աբրահամյանը, լրագրողներին պատմել է, որ Արփին 3 տարեկան էր, երբ նրա մոտ 4-րդ աստիճանի սենսոնեւրալ ծանրալուրություն հայտնաբերեցին: Դրանից հետո երեխան լսողական սարքեր էր կրում, զբաղվում էր սուրդոմանկավարժի հետ, սակայն խնդրի վերջնական լուծում կարող էր լինել միայն կոխլեար իմլանտացիան, որը եւ արել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Մանրամասն՝ news.am