Խանջյանի ամառանոցը Դիլիջանում. քանի որ այս հարցը շատերին հետաքրքրեց, տեղեկացնենք, որ Դիլիջանում, Գորկի փողոցին հարող անտառապատ բլուրներից մեկի վրա է գտնվում մեկ այլ դիլիջանյան թաքնված հրաշալիք։ Դա Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ամառանոցն է։

ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ

ArmeniaON, օգոստոսի 11: Սյունազարդ, յուրօրինակ ճարտարապետական հորինվածք ու ներքին հարդարանք ունեցող այս շենքը կառուցվել է 1930-ականների առաջին կեսին:

Շենքը տարիներ հետո վերակառուցվել է, սակայն 80-ականներին` մասնակի փլուզվել, իսկ ներկայումս գտնվում է ավերակ վիճակում։

Շենքն այժմ նոր սեփականատեր ունի և նախատեսվում է, որ վերականգնվելու է իր նախկին տեսքով։

Լուսանկարները` Տաթևիկ Գարասեֆերյանի։