Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ խաղողօրհնեքի տոնը նշում է օգոստոսի 12-ին: 

ArmeniaON, օգոստոսի 11: Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ խաղողօրհնեքի տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը: Այն տոնում են դեռևս  հինգերորդ դարից սկսած:

Բոլոր ավանդական եկեղեցիները այս տոնը նշելու տարբեր կերպեր ունեն, սակայն բոլորն էլ պատարագ են մատուցում եւ խաղող օրհնում: Խաղողը այն պտուղն է, որից ստացվում է գինին: Այն խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Խաղողօրհնեքով Աստծուց օրհնություն է բաշխվում տարվա ողջ բերքին։

Որպես տաղավար տոն, Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդում է մեռելոց հիշատակման օրը: