Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության ֆենոմենը կայանում է նրանում, որ ՀՀ վարչապետը կարողանում է իր մեջ հաջողությամբ մարմնավորել և՛ ժողովրդական առաջնորդի, և՛ պետության ղեկավարի կերպարները միաժամանակ: Կարծում է Ռուբեն Շուխյանը

ՌՈՒԲԵՆ ՇՈՒԽՅԱՆ

ArmenaiON, օգոստոսի 11: Որ այդ ամենը նրա մոտ շատ բնական, անկաշկանդ և հաջողված կերպով ստացվում է՝ կրկին անգամ համոզվում ենք Տավուշի մարզ կատարած նրա այցին հետևելիս:

Տեսեք, երկրի ղեկավարը հնարավորության դեպքում ամեն առիթ օգտագործում է՝ առավելագույն կերպով ժողովրդին մոտենալու, բացատրելու, համբերատարլսելու, հասկանալու, տարաբնույթ հարցերին պատասխանելու համար: Բացի դրանից՝ նա ժողովրդի հետ խոսում է ժողովրդի իսկ լեզվով՝ պարզ, հստակ ու ըմբռնելի բառապաշարով, և այլն:

Մի խոսքով՝ նա կտրված չէ ժողովրդից, պարփակված չէ իր նեղ շրջապատում, ինչպես դա նախկինների դեպքում էր:

Փաստենք, որ այս երևույթը մեր հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ է՝ այսպիսի նախադեպ մեզ մոտ չի եղել և թերևս որոշ վերապահումներով համեմատելի է 1998-99 թթ.-ի Կարեն Դեմիրճյանի կարճատև ժամանակաշրջանի հետ, սակայն նա այն ժամանակ երկրի առաջին դեմքը չէր: