Ես ինֆորմացիա ունեմ, որ «Դիլիջան» ազգային պարկում, նաեւ «Սեւան» ազգային պարկում հողեր են վարձակալության տրված ծիծաղելի գներով, որոնք ոչ մի եկամուտ չեն ապահովում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում համայնքապետերի հետ հանդիպման ժամանակ:

ArmeniaON, օգոստոսի 11: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում համայնքապետերի հետ հանդիպմանը նկատել է, որ«Դիլիջան» ազգային պարկում ընդհուպ մինչև 5 դրամով վարձակալության տրված հողեր կան:

«Մեր մոտեցումը պետք է լինի այն, որ բոլոր այդ վարձակալության պայմանագրերը վերանայեն հետեւյալ տրամաբանությամբ. կամ դրանք բերվում են նորմալ գնային վիճակի, կամ էլ եթե չեն բերվում նորմալ գնային վիճակի, պետք չէ վարձակալության տալ: Եթե ասենք 50 դրամով է կամ ինչ-որ այլ ծիծաղելի գնով, պետք չէ ընդհանրապես, թող էդ անտառը մնա անտառ, որ մարդիկ հավասար ձեւով կարողանան էդ անտառներից օգտվեն»,֊ ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ նույն իրավիճակը նաեւ Սեւանում է, որտեղ ամենուր ցանկապատեր են եւ դրանք պետք է վերացվեն:

Մանրամասները՝ news.am