Այս տեսակի դիետան իդեալական է նրանց համար, ովքեր չունեն գոգնոց կապելու բավարար ժամանակ: Դա ձե՞ր դեպքն է:

ArmeniaON, օգոստոսի 12: Խոսում ենք ճիշտ և սննդարար ուտեստների մասին: Նրանց օգնությամբ  դուք կվերացնեք ձեր նյութափոխանակությունը խոչընդոտող տոքսինները: Ձեր գոտկատեղը կբարակի և կտեղավորվեք անցած տարի գնած ջինսե տաբատում:

Դուք կկարողանաք կորցնել քաշը և միաժամանակ ունենալ երկաթե առողջություն: Պարզապես պետք է գնալ սուպերմարկետ, ձեռք բերել առաջարկվող բաղադրիչները հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Շտապեք:

  1. Աղցան «Քինոա դետոքս»

Դյուրամարս է, հագեցած անհրաժեշտ վիտամիններով և տարբեր հյուսվածքներով: Քինոան առողջ բաղադրիչների միաձուլման աստղն է: Դեռ չե՞ք փորձել այն: Այս մթերքը հասուն ավոկադոյի, կարմիր խնձորի, նուշի, կանեփի սերմերի եւ նռան ձավարի համադրություն է: Մի մոռացեք, որ գազարն ու սմբուկը հագեցնում են:

  1. «Դետոքս» աղցան արևադարձային մրգերով

Պապայա և արքայախնձոր. ի լրումն այս հիասքանչ բաղադրիչների, կարող եք ավելացնել նաև խեցգետնի ձողիկներ: Դուք կհամոզվեք, թե ինչպես կարելի է բարակ իրան ունենալ և համեղ ու հագեցնող սնվել: Այս ամենին ավելացրու մի փոքր ձիթապտղի յուղ և վայելիր!

  1. Ռուկուլայի «դետոքս» աղցան

Այստեղ գլխավոր դերում  նուռն  և նուշն են: Ավելացնում ենք ռուկուլայի տերևներ և երկու փոքր քաղցր տանձ: Ամենը ցողում ենք կիտրոնով, ձիթապտղի յուղով և մեղրով պատրաստված սոուսով: Համեղ է:

  1. Գազարի «դետոքս» աղցան

Գազարը գլխավորն է այս առողջարար պոպպուրիում: Նեխուրը, մի բուռ չամիչ, համեմ և խնձոր: Սոուսն այս անգամ պետք է լինի ձիթապտղի ձեթի, կիտրոնի, մեղրի և կոճապղպեղի քերուկի խառնուրդ, որը պետք է առատ քսել ափսեի մեջ և աղցանի բաղադրիչները ավելացնել դրանում: Ձեզ դու՞ր է գալիս. այնքան շատ է դուր գալիս, որ դուք պետք է ընդգրկեք այն ձեր սննդակարգում նույնիսկ ձմռանը:

  1. Ցիտրուսի «դետոքս» աղցան

Կիտրոն, թուրինջ, նարինջ, մանդարին… Դրանք կծառայեն, որպեսզի պատրաստեք աղցանին ուղեկցող վինեգրետը: Խնձոր, նարինջ, գազար եւ կտրտած նուշ: Կարող եք նաև ավելացնել խուրմա և մանանեխ: Մտածում եք, որ չե՞ք կարող պատրաստել այն… կարող եք:

Այլ բաղադրիչներ, որոնք կօգնեն ձեզ այս մարտահրավերում

Կաղամբ, կոկոս կամ բրոկկոլի. սրանք դետոքսային սննդամթերքներ են, որոնք կարող եք ներգրավել ձեր աղցանների մեջ: Եթե ​​դուք սերմերի, ընկույզների եւ լոռամրգի սիրահար եք, ուրեմն հաջողել եք: Սրանք այն բաղադրիչներն են, որոնց օգտակար հատկությունները պետք են ձեզ հենց այս տարանջատիչ դիետայի համար: Դուք ինքնատիպ եք, այնպես որ դժվար չէ գտնել բանալին:

Ինչպես տեսնում  եք, աղցանները չպետք է ձանձրալի լինեն: Հնարավոր է սնվել առողջ և միևնույն ժամանակ համեղ, դա դժվար չէ: Թվում է, թե ձեր խոհարարական մուսան արթնանո՞ւմ է,  ճիշտ է: