Շակիրայի և Մալումայի «Clandestino» երգի նոր տեսահոլովակը երկրպագուների շրջանում մեծ արձագանք է գտել, իսկ համացանցում անհավանական դիտումներ է հավաքում:

ArmeniaOn, օգոստոսի 12: Ծագումով կոլուբացի երգիչների կատարմամբ տեսահոլովակը ցնցել է ոչ միայն կրքոտ երգով, այլև տեսահոլովակի գեղեցիկ տեսարաններով:

«Clandestino» երգը թողարկվել է 2018 թ-ի հունիսի 8-ին: Շակիրան և Մալուման երգը  ձայնագրել են ապրիլին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում: Իսկ տեսահոլովակը նկարահանվել է հունիսի 26-27-ին, Բարսելոնայից ոչ հեռու գտնվող ծովափում: Արդեն հուլիսի 27-ին տեսահոլովակը պատրաստ էր թողարկման, որի համացանցում հայտնվելուց հետո առաջին անգամ 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 5 մլն դիտում:

Արիասը, որ բեմում հայտնի է որպես Մալումա, կոլումբացի երգիչ և կոմպոցիտոր է, ով հայտնի է ռեգետոն ժանրում: Առավել հայտնի են նրա «El Perdedor», «Felices los 4», «Sin Contrato», «Cuatro Babys» և «Borro Cassette» երգերը: «El Perdedor» ստեղծագործությունը մեկ միլիարդից ավելի դիտումներ ունի համացանցում:

Դե իսկ Շակիրան լատինաամերիկյան ամենահաջողակ համաշխարհային փոփ-աստղերից է: Նրա երաժտությունը տարբերվում է առանձնահատուկ ոճով, որը համատեղում է փոփ-ռոքը լատինոյի և ֆոլկի հետ: Բոլորը կհամաձայնեն, որ Շակիրայի յուրաքանչյուր ելույթ արևելյան պարերի մի ամբողջական շոու է: