Բարսելոնայի, Միլանի Ինտերի, Ռեալ Մադրիդի և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն ուրբաթ օրը տեղափոխվել է Իսպանական Իբիզա կղզու հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ թոքաբորբ են ախտորոշել:

ArmenaiON, օգոստոսի 12: Ֆուտբոլի աստղ, նախկին հարձակվող Ռոնալդոն շտապօգնությունով տեղափոխվել է Իբիզայի հիվանդանոց: Այստեղ նա անց էր կացնում իր արձակուրդը: Բրազիլացի ֆուտբոլիստը մի քանի օր էր, ինչ մեկնել էր հանգստի: Այս մասին տեղեկացնում է իսպանական diariodeibiza.es կայքը:

Ռոնալդուն հաճախ է լինում կղզում, քանի որ այնտեղ սեփական տուն ունի:

Անհետաձգելի բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոց տեղափոխվելու նույն օրը նա մինչև կեսգիշեր մնացել է հանրապետական հիվանդանոցում, այնուհետև խնդրել է իրեն տեղափոխել մասնավոր կլինիկա:

Բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար և հաստատել են, որ Ռոնալդոյի առողջությունը բարելավվում է:

diariodeibiza.es