Հայ Ազգային կոմիտեն («Հայ Դատի» հանձնախումբ, ANCA) հայտարարել է, որ System of a Down ռոք խմբի մենակատար, երաժիշտ, կոմպոզիտոր եւ քաղաքական գործիչ Սերժ Թանկյանը կստանա «Ժողովրդական չեմպիոն» կոչումը:

ArmenaiON, օգոստոսի 12: Պարգևատրման արարողությունը կկայանա այս տարվա հոկտեմբերի 7-ին Կալիֆորնիայի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցի գալա համերգասրահում:

«Սերժ Թանկյանը հայտնի երաժիշտ է և նա միջազգային բեմերում օգտագործում է իր հզոր եւ ազդեցիկ ձայնը, որպեսզի տեղեկացնի աշխարհին հայ դատի մասին իր միլիոնավոր երկրպագուների միջոցով: Մրցանակը նրա երկար տարիների ակտիվության համար է: Այս ճակատում, ինչպես նաեւ Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ ժողովրդին ոգեշնչելու և աջակցելու համար, մենք վստահ ենք, որ նա իսկապես արժանիորեն կկրի Ժողովրդական չեմպիոն կոչումը», – ասել է ANCA տարածաշրջանային նախագահ Նորա Յովսէփեանը:

Այս մրցանակի մասին ծանուցումը ստանալուց հետո երաժիշտը շնորհակալություն է հայտնել և հայտարարել.

«Ես շատ ուրախ եմ, որ արժանանում եմ այս մրցանակին, սա մեծ պատիվ է ինձ համար։ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հետ տարիներ շարունակ աջակցել եմ Ցեղասպանությունը ճանաչելու ջանքերում եւ կարծում եմ, որ աշխատանքը արդյունավետ է: Մենք երկար ճանապարհ ենք անցել, եւ ես հպարտ եմ մեր ձեռքբերումների համար»: