Գալիսիայի ինքնավար համայնքի Վիգո քաղաքի ծովափին անցկացվող համերգի ժամանակ հարթակի փլվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 312-ի, զոհեր չկան: 

ArmeniaON, օգոստոսի 13: Հինգ մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս, ծանր վիճակում է, նրանք ունեն կոտրվածնքեր և գանգուղեղային վնասվածքներ:Այդ մասին Radio Galega ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է շրջանի կառավարության առողջապահության հարցերով խորհրդական Խեսուս Վասկես Ալմուինյան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի ուշ երեկոյան։ Համերգն անցկացվել է O Marisquiño փառատոնի շրջանակում: Կառուցված փայտե հարթակը չի դիմացել հանդիսատեսի ծանրությանը և փլվել է, ինչի հետևանքով մարդիկ ընկել են ջուրը: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

Efe գործակալությունը, վկայակոչելով Գալիսիայի կառավարության աղբյուրներին, հայտնել է, որ ինը մարդ դեռևս հիվանդանոցներում է:

Ոստիկանությունը և հրշեջները հայտարարում են, որ զոհեր չկան:

 

 

tert.am