Վերաքննիչ դատարանը փոխել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, բավարարելով պաշտպանների վերաքննիչ բողոքը: Քոչարյանն օգտվել է անձեռնմխելիության իրավունքից:

ArmeniaON, օգոստոսի 13: «Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը և հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է՝ օգտվում է անձեռնմխելիության իրավունքից», – այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը, հավելելով, որ «Քոչարյանն արդեն դուրս է եկել և մեկնել»։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

azatutyun.am