Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին կեղծ ահազանգ տվողի ինքնությունը պարզվել է: 

ArmenaiON, օգոստոսի 15: Հայտնի է այն քաղաքացու ինքնությունը, ով ահազանգել էր «911» ծառայությանը, թե պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության թիվ 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել են: Նշենք, որ այս մասնաշենքում բացի առողջապահության նախարարությունից այլ նախարարություններ եւս կան:

Կատարվածի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: