Օգոստոսի 17-ին կարգելվի երթևեկությունը և ավտոմեքենաների կայանումը Երևանի մի շարք փողոցներում, հայտնում է ՀՀ Ոստիկանությունը:   

ArmeniaON, օգոստոսի 16: Ոստիկանության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

“Հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին Երեւանի Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ընթացքում երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 22-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը.

Հանրապետության հրապարակի տարածքում եւ Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ

Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ

Աբովյան փողոցում՝ Աբովյան-Արամի խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ

Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան Մեծի –Մելիք-Ադամյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ

Վազգեն Սարգսյան փողոցներում եւ Շահումյանի հրապարակի տարածքում

Զաքյան փողոցում՝ Գրիգոր Լուսավորչից մինչեւ Խորենացի փողոց։

Միաժամանակ, ժամը 15-ից արգելվելու է մուտքը դեպի՝

Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոցով՝ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից

Աբովյան փողոցով՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից

Նալբանդյան փողոով՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից

Տիգրան Մեծի փողոցով՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից

Վազգեն Սարգսյան փողոցով՝ Շահումյանի հրապարակից

Փակ է լինելու Իտալիայի փողոցը՝ Իտալիայի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկից

Աստիկանությունը նաև զգուշացնում է զանգվածային լրատվության միջոցներին, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից եւ նման փորձերը կասեցվելու են։

լուսանկարը՝ yerevan.today