Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին Հանրապետության հրապարակ գալ երթով: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: 

ArmeniaOn, օգոստոսի 16: Մտածում եմ վաղը Հանրապետության հրապարակ գալ երթով՝ Երեւանի մի որեւէ թաղամասից. այնպես ինչպես անում էինք հեղափոխության օրերին: Ի՞նչ կարծիքի եք:) Այսպիսի գրառում է կատարել ֆեյբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վաղը՝ օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում իր պաշտոնավարման 100 օրվա առիթով հանրահավաք է հրավիրել Հանրապետության Հրապարակում: