Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

ArmeniaON, օգոստոսի 16: Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի որոշ արդի հարցեր, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։