ArmeniaOn, օգոստոսի 17: Ֆեյսբուքյան օգտատեր Սաշիկ Պողոսյանը Թավշյա հեղափոխության 100-րդ օրը լրանալու կապակցությամբ դուրս է գրել հումորներ, որոնք ստեղծվել են հենց այդ  օրերին։ Ներկայացնում ենք առանց խմբագրման:


😂

☻ Մի աղջիկ գրել էր՝ «Կյանքումս էսքան անծանոթ մարդու չէի գրկել, պաչել»:
Մի տղա էլ քոմենթ էր գրել.
– Բա հիմա ո՞ր կողմերն ես:

☻Ոստիկանը պատանուն.
– Ապեր ջան ձերոնք գիտե՞ն որ ստեղ ես։
– Հա, բա ձերո՞նք։

☻Այս մեքենան շատ դանդաղ մոտենում է ցուցարարներին և ոնց որ թե ուզում է փչանալ։

© լրագրող

☻ՀՀԿ դու քաշվար, Հոկտեմբերյանը քաշած գալիսա։

© Հոկտեմբերյանցի ցուցարարներ

☻Էդ ձեր դասադուլները դասերից հետո արեք։

© Գալուստ Սահակյան

☻ Ցուցարարը Ազատություն TV-ի ուղիղ եթերին.
– Իռա, 1-ի կողմերը տուն կգամ։

☻ Ցուցարարը ոստիկանական պատնեշին.
– Աշոտ, աաայ Աշոտ, տատդ էլա ստեղ, չխփես։

☻ Երևանում՝ Նիկոլ-Նիկոլ, Գյումրիում՝ Նիգոլ-Նիգոլ։

☻ Էս ՀՀԿ-ն չի պատկերացնում ինչի են ընդունակ 10 օր մանիկյուրի գույն չփոխած աղջիկները։

☻ Հրապարակում հնարավոր չէ հավաքվել 100000 մարդ, առավել ևս 40000 մարդ։

© Գալուստ Սահակյան

☻ Ոստիկանները բերման են ենթարկել Շմայսի անձնակազմից 2 հոգու, շփոթելով մարդկանց հետ։

☻ Ոստիկանը աղջիկ ցուցարարին.
– Վահանից 5 քայլ հետ կանգնեք։
– Վահանն ո”վ ա

☻ Գյումրիի երթերից մեկի ժամանակ անցնում են գերեզմանների մոտով ու գոռում.
– Միացեք, ինչղ քվեարկել եք, էնպես էլ եկեք մերժեք։

☻ Լֆիկը փախել է Ֆրանսիա, անունն էլ փոխել՝ Samuel le Fique:

☻ Ախր ոնց կարա մարտի 1 լինի, արդեն ապրիլի 22-ն ա։

© Գալուստ Սահակյան

☻ Միակ բանը, որ Սաշիկը չկիսեց, ժողովրդի ուրախությունն էր։

☻ Սաշիկը որ իմանար 7 %-ը այսքան շատ է, էդքան փայ կմտներ։

☻ Աշոծյան քեզ ո՞նց սիրենք, դու սիրելու բան ես որ սիրենք։

© Էդմոն Մարուքյան

☻ Ժամանակին որ Սերժի մերը Սերժի հորը մերժեր, մենք հիմա Սերժին չէինք մերժի։

☻ Հա բայց ինչի՞ իմիննոյ Նիկոլը։

© Սեյրան Սարոյան

☻ Մայիսի 1-ի ընտրություններից հետո նոր ֆիլմ՝
55 оттенков серЖого.

☻ Պուտին, Օբաման ու Սերժը անեկդոտներից մենակ Պուտինն է փրկվել։ 😂

☻ 5-10 տարեկան երեխաներով փողոց են փակել, մեկը մեքենայով մոտենում է.
– երեխեք ջան թողեք անցնեմ, ձեզ բոլորիդ մառոժնի կառնեմ:
Երեխաներից մեկը.
– երեխեք չենք բանակցում, մենք խաղաղ ցուցարար ենք։

☻ Հայաստանը առաջին անգամ ունեցավ սիրուն ու համեստ առաջին տիկին:

☻ Նիկոլը արդեն 3 ժամ եղավ վարչապետ է, բայց Նաիրիտը հլը չի աշխատում:

© ՀՀԿ

☻ Էս ՀՀԿ-ն չի պատկերացնում, թե ինչի՞ են ընդունակ 10 օր հնդկական սերիալ չնայած տատիները: