«Սասնա ծռերի» անդամներ  Արայիկ Խանդոյանն (միայնակ գայլ) ու Վարուժան Ավետիսյանը ազատ են արձակվել:

ArmeniaOn, օգոստոսի 17:  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը պատգամավորների երաշխավորության հիման վրա բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ փոխել է Արայիկ Խանդոյանի (միայնակ գայլ) և Վարուժան Ավետիսյանի  խափանման միջոցը:

Հիշեվնենք, որ դատական նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:

Նշենք, որ նրանց համար երաշխավորել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հակոբ Նազարյանը եւ Շաքե Իսայանը:

news.am