ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքում հայտարարեց Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության մասին՝ խորհրդարանի ինքնալուծարման հնարավորության համար։

ArmeniaOn, օգոստոսի 17: «Հիմա սահմանադրական հնարավորությունը հետեւյալն է, որ ես՝ որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ, եւ խորհրդարանը երկու անգամ անընդմեջ չընտրի վարչապետ, որ տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրությու», – հիշեցրեց վարչապետը:

«Հիմա նրանք մտածում են՝ թողենք, հրաժարական տան, հետո արագ, թաքուն կընտրենք նոր վարչապետ: Բայց քանի որ չեն հասկանում՝ ինչ է կատարվում Հայաստանում, մենք կնախաձեռնենք Սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետեւյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլ խորհրդարանը ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։