Հանրապետության Հրապարակը հռչակվում է Ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100-օրյա հանրահավաքի ժամանակ:   

ArmenaiON, օգոստոսի 17: Կառավարությունը հաշվետու է և ենթարկվում է այս հրապարակին: Սա նշանակում է կարևոր որոշումներ կայացնելիս պետք է հավաքվենք այս հրապարակում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առաջիկայում համատեղ ջանքերով պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը: խոսքը վերաբերում է ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներին, ասել է վարչապետը:

ՆԻկոլ Փաշինյանը նաև թվեր ներկայացրեց, որոնք փաստում են տնտեսական ակտիվության մասին: Նրա խոսքով, ամենակարևոր արդյունքն այն է, որ այսօր ավելի շատ Հայաստան  գալիս են, քան հեռանում, ինչը արտագաղթի կանխման կարևոր փուլ է:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ վերջին երեք ամիսներին 29 986- ով ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան մեկնել: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում 6000-ով ավելի էր գնացողների թիվը եկողների թվից:

Սա նշանակում է  ներդրումային և զբոսաշրջության աճ: Մեր հայրենակիցները ոչ միայն գալիս են որպես տուրիստ, այլև բնակարաններ են գնում Հայաստանում, – ասաց վարչապետը: 

Իսկ ամենահիշարժան ձեքբերոմներից մեկը նա կոռուպցիայի դեմ պայքարն է համարում, նշելով, որ բացահայտում են բոլոր թալանչիներին:

Մեր նպատակը ոչ թե բանտերը լցնելն է, այլ թալանվածը լումա առ լումա վերադարձները, ասել է վարչապտը: