Ֆեյսբուքյան օգտատեր Մելանյա Պետրոսյանը իր էջում փորձել է բնութագրել Անկախ Հայաստանի առաջին դեմքերի տիկնանց: Ներկայացնում ենք առանց խմբագրման:

ArmeniaOn, օգոստոսի 18: Լևոն Տեր Պետրոսյանի ժամանակ առաջին տիկին Լյուդմիլա Տեր Պետրոսյանի մասին գրեցի, որ ՀՀ առաջին տիկինը ազգությամբ հրեա է, իր որդի Դավիթին կդաստիարակի որպես հրեա: Եվ այդպես էլ Լևոնի որդի Դավիթը երբևէ չմասնակցեց Հայաստան երկրի ո՛չ քաղաքական, ո՛չ հասարակական-մշակութային կամ տնտեսական կյանքին: Նա մեծացել, դաստիարակվել է հայ իրականությունից հեռու, որպես հրեա և այդպես էլ երբեք չկանգնեց հոր կողքին:


Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ գրեցի, որ առաջին տիկին Բելլա Քոչարյանը համեստ, զուսպ, իր տեղն իմացող, ավանդապահ տան կին է: Այդպես էլ Բելլա Քոչարյանը մնաց ամուսնու ստվերում, որպես պրովինցիալ տան կին, անկախ առաջին տարիներին ստացած երկար ու տանջալի դասընթացները:


Սերժ Սարգսյանի ժամանակ գրեցի, որ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը թիթիզ, անհավասարակշիռ, ասող-խոսող, ուտող-խմող, ժպտերեսիկ կին է, որը խանդով է լցված իր շրջապատի մյուս, իրենից քիչ-շատ հետաքրքիր կանանց նկատմամբ: Մինչ օրս էլ մնաց այդպիսին:


Բայց ահա, այսօր երկրիս առաջին տիկինն է Աննա Հակոբյանը, ով արմատապես տարբերվում է իր բոլոր նախորդներից: Հիմնավոր կրթությամբ, կիրթ, զուսպ, ճաշակով, հասարակ, չորս երեխաների մայր Աննան բերեց երկրի Առաջին տիկնոջ նոր որակ, նոր մոտեցում: Նա կանգնեց հարթակում՝ ամուսնու կողքին, դրանով ցույց տալով, որ ինքը ամուսնու նաև գործընկերն է, ինչը ապացուցել էր դեռևս Նիկոլի փախուստի մեջ գտնվելու ու կալանավորված տարիներին՝ դառնալով «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր:

Հեղափոխության օրերին, երբ Նիկոլին «գողացան», Աննան կարողացավ ճիշտ կողմնորոշվել, իր ձեռքը վերցնել հարթակը և խոսեց, դիմեց հավաքված ժողովրդին: Նրա խոսքը զուսպ էր, վճռական, գրագետ, համոզիչ, ներքին էներգիայով լի:
Ու դեռևս այն պահին, ես հիշեցի Հիլարի Քլինթոնին, երբ պատմության մեջ առաջին անգամ, Ամերիկայի առաջին տիկինը դարձել էր պետական ​​պաշտոնյա։
Աննա Հակոբյանը դեռ շատ կաճի, և համոզված եմ, որ կգա ժամանակը, երբ Հիլարի Քլինթոնի անվան կողքին, համաշխարհային պատմության մեջ կդրվի նաև քաղաքական գործիչ, երկրի պետական ծառայող ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ անունը:
Ու վստահ եմ՝ նա կշարունակի մնալ մեր իմացած նույն խելացի, զուսպ, հասարակ Աննան: