Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել Է: Այդ մասին ժամը 11:38-ին ահազանգ է ստացվել «911» ծառայություն:

ArmeniaOn, оգոստոսի 19: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել` 11:45-ին:

Փրկարարները հյուրասենյակում՝ բազմոցին նստած, հայտնաբերել են Թ. Մ.-ի (ծնված 1956 թ.) այրված դին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, մահացածը տանտիրուհին է եղել՝ 62-ամյա Թերեզա Մարտիրոսյանը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը բնակվում էր միայնակ: