ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կչեղարկի միայն Ուկրաինայի կամ Սիրիայի հարցում ԱՄՆ օգտին ինչ-որ բան անելու դեպքում:  

ArmeniaOn, օգոստոսի 21: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ չի մտածում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին, բայց կդիտարկի դրա հնարավորությունը, եթե Ռուսաստանը տա այն, ինչ ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայում կամ Սիրիայում։

Թրամփն օգոստոսի 20-ին ուշ երեկոյան հրապարակված հարցազրույցում ասել է. – «Ես դա ընդհանրապես չեմ դիտարկում, ոչ։ Ես դրա մասին կմտածեմ, եթե նրանք ինչ-որ բան անեն, որը մեր օգտին կլինի»։

ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում օգոստոսի 14-ին հրապարակվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագծի տեքստը: Փաստաթղթի վերանգիրն է՝ «Կրմելի ագրեսիայից ԱՄՆ-ի անվտանգության պաշտպանության մասին օերնք»: Նախագիծը մշակվել է Հուլիսի 16-ին Հելսինկիում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումից անմիջապես հետո։ Այն ներառում է ինչպես քաղաքական հայտարարություններ, այնպես էլ թվարկում է կոնրետ տնետեսական պատժամիջոցներ: