Խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով։ Երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները, եւ հանրային համերաշխությունը վտանգված են, հայտարարել է ԱԺ նախագահը: 

ArmeniaOn, օգոստոսի 20: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարորւթյամբ: Նա, մասնավորապես, նշել է, որ հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության եւ հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու եւ անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ է տեսնում։

Այս մտահոգությունս առավել խորանում է հատկապես վարչապետ Փաշինյանի ելույթում հնչած այս ձեւակերպմամբ, մեջբերում եմ. «Ուրեմն ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել, հետո էլ ասում են մեր խոսքի ազատությունը սահմանափակում եք: Դուք դեռ պետք է խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»,- ասել է Արա Բաբլոյանը: