Մանվել Գրիգորյանին լուսանկարելու և հրապարակելու դեպքով Արդարադատության նախարարի հանձնարարությամբ քննություն է իրականացվում: 

https://youtu.be/djeyfaHo7Hw

ArmeniaOn, օգոստոսի 21: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է,որ Մանվել Գրիգորյանի լուսանկարի դեպքով իր հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում.

«Դատապարտելի է, երբ դատապարտյալին լուսանկարում են և այդ լուսանկարը հրապարակում են ԶԼՄ-ներում: Սա իրավունքի խախտում է, եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը լուսանկարվելուն: ԶԼՄ-ն պետք է ծանր ու թեթև անի՝ հրապարակի՞ այն, թե՞ ոչ, որովեհտև ազատազրկման դատապարտվածի կամքը, հնարավոր է, ազատորեն չի ձևավորվել»:

Նախարարն ասել է, որ դա է պատճառը, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում: Չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել՝ անկախ անձից, անկախ անձի հանդեպ եղած վերաբերմունքից, քանի որ դա ունիվերսալ իրավունք է ու կկիրառվի բոլորի հանդեպ:

asekose.am