ԱՄՆ իշխանությունները հաղորդում են հրաշքով փրկված երկու երեխաների մասին, ովքեր տուժել էին մի ավտովթարի ժամանակ, որը տեղի է ունեցել առնվազն երկու օր առաջ Քամդեն քաղաքում: 

ArmeniaOn, օգոստոսի 22: Վթարի հետևանքով երեխաների մայրը մահացել է, իսկ 3-ամյա փոքրիկին հայտնաբերել են երկուշաբթի առավոտյան Քամդենի ճանապարհներից մեկի մոտ թափառելիս, Լիթլ Ռոք բնակավայրից շուրջ 135 կմ դեպի հարավ-արեւմուտք:

Իշխանությունները համացանցում տեղադրել են գտնված երեխայի լուսանկարը եւ պարզել, որ մոր մասին մի քանի օր է, ինչ տեղեկություն չկա: Ոստիկանությունը վերադարձել է նույն տարածք, որտեղ հայտնաբերվել էր տղան, և այնտեղ գտել են ճանապարհից դուրս եկած վթարված մեքենա, ոչ տեսանելի հատվածում:

Ավտոմեքենայում եղել է երեխայի մայրը, որը մարմնական վնասվածքների հետևանքով մահացել էր, իսկ  երեխայի համար նախատեսված նստարանում հայտնավբերվել էր գտնված երեխայի  1 տարեկան եղբայրը:

Հետաքննողները կարծում են, որ վթարը տեղի է ունեցել երկու օր առաջ: Մեկամյա փոքրիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ ջրազրկվել էր, բայց մասնագետները վստահեցնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

lavanguardia.com