Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Արա Բաբլոյանի հայտարարությանն ու Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավոր սցենարի մասին լրագրողների հարցին: 

ArmeniaON, օգոստոսի 22: «Կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ հավելյալ մտավախություն, վախեր չլինեն, բայց օրինականությունից»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արա Բաբլոյանի հայտարարությանը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՀՀ-ում ժողովուրդը թույլ չի տալու կոռուպցիայի, ապօրինության վերադարձ: Դա չի բխում ՀՀ շահերից ու մտածողության այս վեկտորը ՀՀ-ում չունի որևէ հեռանկար»,- հավելել է վարչապետը:

Լրագրողների հարցին՝ մտավախություն ունի, արդյո՞ք, Քոչարյանի վերադարձից, Նիկոլ Փաշինյանը  պատասխանել է.

«Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք չեն կարող լինել: Դուրս եկեք փողոց, այդ հարցը մարդկանց տվեք, որոշում կայացնողը ժողովուրդն է»:

mamul.am