Իտալացի և եգիպտացի հնագետները Սաքարայի դամբարանն ուսումնասիրելիս հայտնաբերել են մոտ 3300 տարեկան պանիր:  

ArmeniaOn, օգոստոսի 22: Ուսումնասիրության ընթացքում հին եգիպտական Մեմֆիս քաղաքի գերեզմանների մոտ, հնագետների գտած ՄԹԱ XIII դարի անոթներից մեկի մեջ եղել են պինդ պանրի մնացորդներ, որն այս պահի դրությամբ համարվում է աշխարհում ամենահին նմուշը, ընդգծում են Analytical Chemistry-ում հրապարակված ուսումնասիրության հեղինակները:

Հին Եգիպտոսի բնակիչները ոչ միայն կաթ էին օգտագործում և պանիր պատրաստում, այլև կան պատմական հաստատող ապացույցներ, որ նրանք գիտեին նաև արտադրել այլ կաթնամթերք, ինչպես, օրինակ, թթվասեր, կարագ և կաթնաշոռ: Ի լրումն կաթնամթերքի, հին եգիպտացիները օգտագործում էին հաց, ձուկ, միս, միրգ, բանջարեղեն, արմատներ, մեղր, ձու, վարսակ, ձավարեղեն, գարեջուր և շատ բույսեր, որոնք աճում էին Նեղոս գետի ափին։

Հույն աշխարհագրագետ Ստրաբոնն ասել է, որ հին Եգիպտոսում շատ երեխաներ ունենալու հանգամանքը բացատրվում էր նրանց շատ հեշտ կերակրելով, ինչն էլ պայմանավորված էր սննդի մատչելիությամբ: