Երեւանի կենտրոնում գտնվող Մոսկովյան փողոցի մոտակա այգում բացվեց Հայ գամփռի հուշարձանը:

ArmeniaON, օգոստոսի 23: «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի կողմից, այս անգամ Երևանում, իրագործվում է հերթական ծրագիրը: Հայ գամփռի հուշարձանը Հայաստանի մայրաքաղաքի 2800-ամյակի շրջանակներում Ամստերդամի հայ համայնքի նվերն է Երևան քաղաքին:

Ինչու՞ Գամփռը, որովհետև այս հավատարիմ կենդանին, ազնվացեղ հայկական տարածքի ծագում ունեցող այս շունը հայ տան եւ օջախի պաշտպանության խորհրդանիշն է: Հուշարձանի ստեղծողը հայտնի նկարիչ Լեւոն Թոքմաջյանն է:

1in.am