Խելացի պայուսակների շուկայում հայկական  Lumzag-ն առաջինն է, որ միաժամանակ կատարում է տարբեր նորարար գործառույթներ։

ArmeniaON, օգոստոսի 24: Lumzag-ը ոչ միայն նորաձեւ, այլեւ խելացի պայուսակ է, որը թույլ է տալիս օրվա հագեցած իրադարձություններին զուգահեռ անհրաժեշտ իրերն ինչ-որ տեղ չմոռանալ, չկորցնել ու չանհանգստանալ դրանց անվտանգության համար։

Չնայած խելացի պայուսակների շուկան հագեցած է՝ Lumzag-ն առաջինն է, որ միաժամանակ կատարում է տարբեր նորարար գործառույթներ։ Պայուսակն ունի իր օնլայն հավելվածը, որը ներբեռնելուց հետո անհրաժեշտ բոլոր ծանուցումներն այն ուղարկում է օգտատիրոջ հեռախոսին կամ խելացի ժամացույցին։

Lumzag-ն ունի ինչ-որ տեղ մոռացված իրերի մասին ծանուցում ուղարկելու, պայուսակը բացելու կամ գողանալու դեպքում` «ահազանգելու», նոթբուքի, հեռախոսի կամ այլ տեխնիկայի մարտկոցները լիցքավորելու, մթության մեջ պայուսակի ներսը ավտոմատ լուսավորելու, Wi-Fi տարածելու, GPS-ով պայուսակին հետեւելու, ներկառուցված տեսախցիկով շրջակայքը դիտարկելու հնարավորություններ։

Ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Արմեն Պողոսյանը նշում է. «Շատ է պատահել, որ հասել եմ գրասենյակ ու նկատել, որ ինչ-որ կարեւոր բան եմ մոռացել ու մտածել՝ ինչո՞ւ չկա նման բաները հիշեցնող համակարգ։ Բացի այդ, արտերկրում կոնֆերանսների ժամանակ հաճախ էր լինում մտահոգություն՝ ո՞ւր թողնել պայուսակը, որի մեջ կան կարեւոր փաստաթղթեր ու իրեր»։

Մանրամասն՝ hetq.am