«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավոր է մահացել։

ArmeniaON, Օգոստոսի 24: Օգոստոսի 23-ին՝ ժամը 19:00-ին 30-ամյա Արարատ Նիկողոսյանի ինքնազգացողությունը վատացել է և նա ուշագնաց է եղել: Կանչվել է շտապօգնության ծառայություն, որն արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը։

Այս մասին «Ա1+»-ին  հայտնել են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Արարատ Նիկողոսյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն:

Այս պահին նյութեր են նախապատրաստվում: