Վթար է տեղի ունեցել Նորագավիթի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ, մեքենան ամբողջությամբ այրվել է: 

ArmeiaOn, օգոստոսի 24: Քիչ առաջ Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել մայրուղու երթևեկելի մասից ու հայտնվել Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի շինության մեջ: Մեքենան ամբողջությամբ այրվել է: Բարեբախտաբար տուժածներ չկան: